ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ կիսվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակով

ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ կիսվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակով

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հադիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էմանուել Բոննի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
 
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում:
 
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը կիսվել է տարածաշրջանյին անվտանգային իրավիճակով: Վերոնշյալի համատեքստում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները:

  • Կիսվել: