շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է. Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ

Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է. Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ

«Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է», ասաց Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը այսօր տեղի ունեցած մեր հանդիպման ժամանակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Բեռլինում այսօր հանդիպեցինք Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահին և անդամներին:

Քննարկեցինք ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:

Երկուստեք արձանագրեցինք, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը պետք է մեծացնի Հայաստանի դիմադրողականությունը և անվտանգությունը:

Խոսեցինք ՀՀ-ԵՄ տնտեսական և էներգետիկ համագործակցության խորացման և առաջիկա ծրագրերի մասին»,-նշել է նա:

  • Կիսվել: