Հայաստանը կհերքի Բեռնի կոնվենցիայի շրջանակներում արբիտրաժային գործով Ադրբեջանի անհիմն պահանջները. Կիրակոսյան
Հայաստանը կհերքի Բեռնի կոնվենցիայի շրջանակներում արբիտրաժային գործով Ադրբեջանի անհիմն պահանջները։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Հայաստանը կհերքի Ադրբեջանի չհիմնավորված պահանջները, այդ թվում ՝ փոխհատուցման մասին անհեթեթ պահանջը 1979 թվականի Բեռնի կոնվենցիային համապատասխան արբիտրաժային վարույթում»-նշել է նա։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2025 թ․ փետրվարի 12-ին ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում հարուցված արբիտրաժային գործով Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված հայցադիմումը։
#Armenia will refute #Azerbaijan’s baseless claims, including its preposterous demand for compensation in the arbitration under the 1979 Bern Convention pic.twitter.com/Zm14FoavKj
— Yeghishe Kirakosyan (@YeghisheK) February 14, 2025