Հայաստանը բանակցություններ է վարում Ավստրալիայում դեսպանություն բացելու ուղղությամբ
ԱԺ նիստում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասաց, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը լայնածավալ բանակցություններ է վարում՝ Ավստրալիայում դեսպանություն բացելու նպատակով:
Ըստ Մնացականյանի՝ այս հարցն արդեն վաղուցվանից հայկական կողմի օրակարգում է:
«Մեր նպատակն է Ավստրալիայում դեսպանություն բացելը, եւ մենք առաջ ենք ընթանում ըստ մեր առաջնահերթությունների: Ավստրալիան մեր առաջնահերթ խնդիրների ցանկում է, բայց մեր նպատակներին հասնելու ժամկետներն ավելի հստակ որոշելու համար անհրաժեշտ է, որ մեր գործընկերների հետ որոշ բանակցություններ ավարտենք, որ դեսպանություն բացելու ողջամիտ ծրագիր ունենանք»,-նշեց ԱԳ նախարարը:
Մնացականյանն ասաց նաև, որ ցանկանում են հնարավորինս արագ իրականացնել գաղափարը, սակայն կոնկրետ ժամկետներ չնշեց: