երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հայաստանն առաջընթաց է գրանցել Global Innovation Index-2023 վարկանիշային աղյուսակում

Հայաստանն առաջընթաց է գրանցել Global Innovation Index-2023 վարկանիշային աղյուսակում

Global Innovation Index-2023 վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 72-րդ հորիզոնականը: Հայաստանը դիտարկվել է Հյուսիսային Աֆրիկա և Արևմտյան Ասիա բաժնում, նշվում է, որ «երկիրը տեսանելի առաջընթաց է գրանցել» վերջին տարում:

Տարածաշրջանային երկրներից Վրաստանը զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը, Ադրբեջանը` 89: Թուրքիան 39-րդն է, Ռուսաստանը`51-րդը, Իրանը` 62-րդը:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Շվեյցարիան: Նրան հաջորդում են Շվեդիան, ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը և Սինգապուրը:

  • Կիսվել: