հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Դանիայի նախագահությունը ԵՄ խորհրդում

Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Դանիայի նախագահությունը ԵՄ խորհրդում

ԵՄ խորհրդում վեցամսյա նախագահությունից հետո Լեհաստանին փոխարինել է Դանիան: Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել է այդ երկրի նախագահությունը:

Մասնավորապես՝ ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում ասված է. «ԵՄ-ում Լեհաստանի նախագահության ընթացքում մենք նշեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր զարգացումները, այժմ բոլորի հայացքներն ուղղված են դեպի Դանիա: Դանիայի ԱԳՆ-ին մաղթում ենք հաջող և ազդեցիկ ժամկետ ԵՄ խորհրդում: Հայաստանն ակնկալում է սերտ համագործակցություն՝ ավելի ուժեղ ներգրավվածության և նոր շոշափելի արդյունքների հասնելու համար»:

  • Կիսվել: