Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ կարգավորման հույս է հայտնել
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Արկտիկայի տարածաշրջանի և Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ կարգավորման հույս է հայտնել, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն և Դանիան համաձայնության են եկել ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ, և որ Դանիան նշել է, որ կցանկանար սերտ համագործակցություն ԱՄՆ-ի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ Գրենլանդիայում։
ԵՄ ղեկավարների հետ Ֆինլանդիայում հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրեդերիկսենը, մասնավորապես, նշել է. «Ես բավական լավատես եմ, որ մենք կարող ենք ուղի գտնել, և կարծում եմ՝ մենք արդեն հիմա տեսնում ենք շատ հստակ նշաններ և ազդանշաններ…. Հուսով եմ, որ մենք խաղաղ ուղի կգտնենք, թե ինչպես առաջ շարժվել»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է վերահսկողության տակ վերցնել Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիան՝ պնդելով, թե Կոպենհագենը չի կարող պաշտպանել այն։



