շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը շուտով կունենան հնարավորություն` պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուին․ Սամվել Կարապետյան

Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը շուտով կունենան հնարավորություն` պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուին․ Սամվել Կարապետյան

Երկուսն էլ կոռեկտ հայտարարություններ են արել։ Այսպես է արձագանքել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին այն մասին, որ կաջակցեն ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությանը։

«Դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, որ Կառավարությունը ձևավորվում է առաջին տեղ զբաղեցրած ուժը, քանի որ մենք վստահ ենք, որ այդ ուժը մենք ենք լինելու, շատ շուտով իրենք կունենան այդ հնարավորությունը` պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուին»,–ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։

 

  • Կիսվել: