շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Հայաստանը մեզ համար օտար երկիր չէ. Պուտին

Հայաստանը մեզ համար օտար երկիր չէ. Պուտին

Մենք ողջունում ենք յուրաքանչյուր բան, որն ի օգուտ ՌԴ-ի է:

Այս մասին Վլադիվոստոկում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպես է վերաբերում այն բանին, որ ռուսները գնում են Հայաստան՝ աշխատելու:

«Եթե պայմաններն այնպիսին են, որ մարդկանց, իսկ նրանք հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետներ են, այնտեղ աշխատելը նպատակահարմար ու ձեռնտու լինի, ապա՝ ի սեր Աստծո։ Թող աշխատեն։ Հայաստանը մեզ համար օտար երկիր չէ, ամեն ինչ մեր կողքին է, կարելի է աշխատել Երեւանում»,- նշել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ եթե ռուսաստանցիների համար այսօր ավելի ձեռնտու եւ հարմար է այնտեղ աշխատել, ապա դրանում ոչ մի արտառոց բան չկա։ Ավելին, շատերն արդեն վերադարձել են՝ հասկանալով, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում, ամեն ինչ աշխատում ու գործում է՝ չնայած պատժամիջոցներին։

«Կարելի է աշխատել Երեւանում, իսկ ապրել Մոսկվայում»,- հավելել է Պուտինը։

Վերոնշյալի վերաբերյալ Փաշինյանը նշել է՝ հույս ունի, որ այս տեղաշարժերը Ռուսաստանում ընկալվում են որպես շարժում` ԵԱՏՄ ներսում։

«Իսկ ԵԱՏՄ–ն հենց այդ նպատակով էլ ստեղծվել է, որ ազատ տեղաշարժ ապահովի` ապրանքների, ծառայուոյւնների, աշժխատուժի համար»,– ասել է Փաշինյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակնարկել է, որ Ռուսաստան գնացած հայերի թիվն այս տարի անհամեմատ ավելի մեծ է` շուրջ 2 մլն մարդ։

Փաշինյանն էլ նշել է, որ նման մեծ թիվն իրեն չի զարմացնում։

«Ոչ մի նոր բան չկա դրանում, որ հայերը ՌԴ են մեկնում`աշխատելու»,– ասել է նա։

  • Կիսվել: