Երկաթուղի կառուցելը ծախս է, բայց հաստատ ավելորդ չէ. Միրզոյանը՝ TRIPP-ի մասին
Տրամաբանություն կա, որ ԹՐԻՓՓ–ը կարող է առաջնային գործարկվի և ունենա նաև միջազգային նշանակություն՝ արևելք–արևմուտք, պայմանական, ես դա անվանում եմ՝ Չինաստան–Պորտուգալիա կամ հակառակ ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
«Եվ դա միջազգային ֆոկուսով լոգիստիկ կարևոր հանգույց լինի, իսկ մյուսը աստիճանական սահմանի բացումն է»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ԹՐԻՓՓ–ը ենթադրում է ավելորդ ծախս, ենթակառուցվածքներ, շինարարություն, Արարատ Միրզոյանն ասաց. «Երկաթուղի կառուցելը ծախս է, բայց վստահաբար ավելորդ չի»։ Հարցին՝ առանց ԹՐԻՓՓ նախագծի հնարավոր չէ՞ այդ ամեն ինչը անել, սովորական ընթացակարգով, ինչպես, ասենք, Վրաստանի հետ, ԱԳՄԱ նախարարը պպատասխանեց. «Ո՞ւր է երկաթուղային կապը։ Այնսեղ նաև այսպիսի շերտ կա, որ Հայաստանի հյուսիսը կապվի Հայաստանի հարավի հետ, Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ։ Ի վերջո, ժամանակին այդպես էլ եղել է»։



