հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ

Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Պեկինի քաղաքապետի տեղակալ Սիոն Վընին: Չինաստանի մայրաքաղաքի պատվիրակությունը Երևանում է COP17-ի շրջանակում:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կարևորելով Երևանի և Պեկինի միջև հաստատված համագործակցությունը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ կան ուղղություններ, որոնք հետաքրքիր են Երևանին փորձի փոխանակման առումով:

Մասնավորապես, որպես ռազմավարական առաջնահերթություններ՝ քաղաքապետն առանձնացրել է երթևեկության բեռնաթափման և կառավարման, ինչպես նաև օդի աղտոտվածության նվազեցման խնդիրները։

Տիգրան Ավինյանը ներկայացրել է նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող և նախաձեռնված այն ծրագրերը, որոնք միտված են տվյալահեն կառավարման ներդրմանն ու համակարգային լուծումների կիրառմանը։

Սիոն Վընը նաև նշել է, որ Պեկինը պատրաստ է կիսվելու Երևանի հետ իր հաջողված փորձով և քաղաքային կառավարման ոլորտում կուտակած գիտելիքներով՝ նպաստելով երկու մայրաքաղաքների միջև համագործակցության խորացմանն ու արդյունավետ լուծումների փոխանակմանը։

 

  • Կիսվել: