ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Էդմոնը իզուր տեղը թող չփորձի ջրեր պղտորել, ես հնարավորություն եմ տալիս իրենց խելքի գալու. Բագրատ Սրբազան

Էդմոնը իզուր տեղը թող չփորձի ջրեր պղտորել, ես հնարավորություն եմ տալիս իրենց խելքի գալու. Բագրատ Սրբազան

Էդմոնը իզուր տեղը թող չփորձի ջրեր պղտորել: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին Տավուշի Կիրանց գյուղում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, ով նշել էր, որ Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերի հետ հանդիպել է հյուրանոցում, հետո իրեն տարել են Սերժ Սարգսյանի տուն՝ հանդիպելու, ինչը ինդիկատոր է:

«Եթե սկսեմ մեղադրանքների, վերլուծությունների լեզվով խոսել, էնքան բան կա մեղադրելու: Ժամը կգա դա էլ կասեմ, բայց ես հնարավորություն եմ տալիս իրենց խելքի գալու»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանն իրեն մեղադրում է գործարքի գնալու մեջ, Սրբազանն ասաց. «Դե ինքը հատուկ հանձնարարություններով դեսպան է, երեւի կարող է ասել»:

  • Կիսվել: