շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Դա վատ է». ԱՊՀ-ում գնահատել են կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու ռիսկը

«Դա վատ է». ԱՊՀ-ում գնահատել են կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու ռիսկը

ԱՊՀ-ում Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու ռիսկեր չեն տեսնում, հայտարարել է համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ՛՛Պրիմակովյան ընթերցումներ՛՛ գիտական ֆորումի շրջանակներում պատասխանելով NEWS.ru-ի հարցին:

Նա ընդգծել է, որ վերջին շրջանում Երևանը սահմանափակում է իր աշխատանքը միավորման շրջանակներում, ինչը վատ է անդրադառնում ԱՊՀ-ի և հենց Հանրապետության վրա:

՛՛Ինչ վերաբերում Է ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալուն, ես նման ռիսկ չեմ տեսնում։ Մյուս կողմից, ես տեսնում եմ Արեւմուտքի հսկայական ճնշումը հայ գործընկերների վրա, որոնք դրդում են որոշ դեպքերում հակառուսական դիրքորոշում որդեգրել կամ դադարեցնել համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում։ Մեծ ափսոսանքով եմ արձանագրում, որ ԱՊՀ շատ համաժողովներին Հայաստանը վերջին շրջանում դադարել է մասնակցել։ Իմ կարծիքով՝ դա վատ է ԱՊՀ-ի համար, ես՝ որպես գլխավոր քարտուղար, դա ասում եմ։ Բայց շատ փորձագետներ խոստովանում են, որ դա վատ է նաև Հայաստանի համար՛՛,-հայտարարել է Լեբեդևը։

Որպես նման բացասական ազդեցության օրինակ՝ նա նշել է Մոլդովայի հետ կապված իրավիճակը։ Լեբեդևի խոսքով՝ վերջերս տված հարցազրույցում Հանրապետության գյուղատնտեսության նախարար Վլադիմիր Բոլյան նշել է, որ երկիրը հսկայական վնաս կկրի ԱՊՀ-ում կապերի դադարեցման պատճառով: Նա հավելել է, որ կազմակերպության անդամակցությունը ձեռնտու է մասնակից պետություններին։ Այն երկրները, որոնք գործում են հակառակ ուղղությամբ, իրենք իրենց վնաս են հասցնում, եզրափակել է գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ տնտեսության տեսանկյունից Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերի զարգացմամբ: Նրա խոսքով՝ պետությունների առեւտրատնտեսական շփումները շատ ինտենսիվ են զարգանում, իսկ դրա մեկնարկից հետո տեղի է ունեցել ապրանքաշրջանառության բազմակի աճ, որը կազմել է 3,7 մլրդ դոլար (323 մլրդ ռուբլի):

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: