չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Քննարկվել են Հայաստան-Իրաք գործընկերության խորացմանը նպաստող համաձայնագրերի կնքման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստան-Իրաք գործընկերության խորացմանը նպաստող համաձայնագրերի կնքման հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավիի գլխավորած պատվիրակությանը։
 
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկողմ համագործակցությունը տրանսպորտի, էներգետիկայի և ՏԿԵ նախարարության համակարգման այլ ոլորտներում։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գործընկերության խորացմանը նպաստող համաձայնագրերի կնքման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել առաջիկայում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստում քննարկվելիք հարցերին։
 
Կողմերի պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները։

  • Կիսվել: