Ռեալի լեգենդը քննադատել է Յամալին, բայց ոչ ցուցադրած խաղի համար
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին քննադատել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալին, գրում է armsport.am-ը:
«Սերւցքայինների» լեգենդը անընդունելի է համարել 17-ամյա ֆուտբոլիստի այն տեսքը, որով նա վերջերս ներկայացել էր մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ինձ դուր չեկավ, որ Յամալը մամուլի ասուլիսին ներկայացավ գլխարկը հակառակ կողմով դրած։ Սա տեղին է արձակուրդում կամ առօրյա կյանքում, բայց ոչ ազգային հավաքականում կամ ակումբում»,- Գուտիի խոսքերն են մեջբերում իսպանական ԶԼՄ-ները։
Կիրակի՝ մայիսի 8-ին, Ազգերի Լիգայի խաղարկության եզրափակիչում Իսպանիան պարտվեց Պորտուգալիային հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։ Լամին Յամալը խաղադաշտում մնաց մինչև 106-րդ րոպեն՝ նախքան փոխարինվելը։