Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների կեղծ դատավարությունը
Բաքվի դատարանում տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների կեղծ գործերով շինծու դատական նիստը, որի ժամանակ քննվել են վերաքննիչ բողոքները:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նիստի ընթացքում մեղադրող կողմը պնդել է, թե հայերը «մեղավոր» են։
Դատավարության ընթացքում «ցուցմունք» են տվել 3 դատախազներ՝ բազմաթիվ «մեղադրանքներ» հնչեցնելով ԼՂ-ի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և մյուս հայերի դեմ։
Հաջորդ կեղծ դատավարությունը կանցկացվի հուլիսի 28-ի:




