Երկու հայ բռնցքամարտիկ երիտասարդական ԱԱ-ի 1/4 եզրափակչում է
Հայաստանի երկու ներկայացուցիչներ դուրս են եկել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ:
70 կգ Արտյոմ Ստեփանյանը բացարձակ առավելությամբ հաղթել է բուլղարացի Մաքսիմ Կիրիլովին:
80 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը վստահ հաղթանակ է տարել Ավստրիայի ներկայացուցիչ Ժակ Դեվերիի նկատմամբ։



