Իրանի ժողովուրդը միջուկային հարցի շուրջ բանակցելու որևէ մտադրություն չունի
Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը կանգնած է իր անկախությունն ու հզորությունը պահպանելու դիրքերում և միջուկային հարցի շուրջ բանակցելու որևէ մտադրություն չունի։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Նիկզադը կիրակի օրը խորհրդարանի բաց նիստում իր ելույթում Վաշինգտոնի թշնամանքը Իրանի նկատմամբ բնութագրել է որպես խոր արմատներ ունեցող և քաղաքակրթությունների բախմամբ պայմանավորված։
Ընդգծելով, որ Իրանի ժողովուրդը պետք է հզոր լինի՝ իր անկախությունն ու ազատությունը պահպանելու համար, նա ասել է, որ պատմական փորձը ցույց է տվել՝ ԱՄՆ-ը մշտապես ձգտել է գերիշխանություն հաստատել Իրանի նկատմամբ և նվաստացնել Իրանի ժողովրդին։
Խորհրդարանի փոխնախագահը, անդրադառնալով նաև վերջին պատերազմներին, ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է տրամադրված՝ ամրապնդելու ազգային հզորությունը և ձեռք բերելու իր անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցները։



