Բագրատ Սրբազանը կիրակի օրը կայցելի Նորատուս ու Գավառ
Կիրակի մեկնելու ենք Գեղարքունյաց շրջան՝ Նորատուս ու Գավառ, հաջորդիվ կպայմանավորվենք Սևան գնալու համար։ Այս մասին հայտնել է Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր տեղի ունեցած հավաքի ժամանակ:
«Այս պայքարի էությունը կա և մնալու է հոգևոր, բարոյական ուղղվածության մեջ։ Քաղաքական լուծումները հարակից գործիքներն են»,-ասել է նա։


