ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Բագրատ Սրբազանը հայտնեց հաջորդ հավաքի օրն ու վայրը

Բագրատ Սրբազանը հայտնեց հաջորդ հավաքի օրն ու վայրը

Հիշեք, մեր ճանապարհն այլընտրանք չունի, այսքան ներուժով ժողովուրդ չի կարող պարտված լինել, մեր միակ այլընտրանքը հաղթանակն է՝ Հայաստանի հաղթանակը, գալիքի, խաղաղության եւ հաշտության հաղթանակը: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

՛՛Հաջորդ հինգշաբթի, ժամը 20:00-ին կհանդիպենք այստեղ` Սուրբ Աննա եկեղեցու բակում՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ ովքեր կարծում են, որ Շարժումը մարել է, թող իրենք իրենց դուրս դնեն Շարժումից:

  • Կիսվել: