երկուշաբթի, նոյեմբեր 30
30 / 11 / 2026
Աշոցք, Աշտարակ, Մեծամոր՝ առաջատարը ՔՊ-ն է

Աշոցք, Աշտարակ, Մեծամոր՝ առաջատարը ՔՊ-ն է

Աշոցք համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ, ստացավ 91.4% վստահելիություն: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Աշտարակ համայնքում ևս «Քաղաքացիական պայմանագիրը» ստանում է քաղաքացիների վստահության քվեն։

Մեծամոր համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սարգիս Արշակյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 85 տոկոսը։ Այդ մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ֆեյսբուքի պաշտոնական էջից։

 

  • Կիսվել: