կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Անի Ամիրաղյանը Թուքիայում դարձել է ITF W15 մրցաշարի հաղթող

Անի Ամիրաղյանը Թուքիայում դարձել է ITF W15 մրցաշարի հաղթող

Թուրքիայում անցկացված ITF W15 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը նվաճեց ոսկե մեդալ՝ եզրափակիչում 2։1 (6:3, 4:6, 6:1) հաշվով հաղթելով Գերմանիան ներկայացնող Աննա Պետկովիչին։

Ամիրաղյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից ու տանելով 4 հաղթանակ, առանց որևէ սեթ պարտվելու, հասել էր եզրափակիչ։

Նախորդ անգամ Անի Ամիրաղյանը ITF-ի մրցաշարերի մենախաղում հաղթող էր դարձել 14 տարի առաջ։

 

  • Կիսվել: