Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա նավահանգստին
Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի արևմուտքում գտնվող Ջիդդա ծովային նավահանգստին հարվածելու մասին։ Հայտարարությունը տարածել է շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հարվածել ենք Ջիդդա նավահանգստին։ Գործողությունը հաջողությամբ է իրականացվել»։
Սարիան հավելել է, որ հարվածներ են հասցվել նաև Էլ-Ահսա շրջանում գտնվող «Ալ-Ուսմանիա» գազամշակման գործարանին, Էր-Ռիադում՝ Ազգային գվարդիայի կապի գումարտակին, Արևելյան նահանգում գտնվող «Շադկամ» գազային էլեկտրակայանին, ինչպես նաև Խամիս-Մուշայթում տեղակայված ռադիոլոկացիոն կայանին։



