ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
«Արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա». Օվերչուկ

«Արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա». Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե ԵԱՏՄ-ն ու Եվրոմիությունը անհամատեղելի են, իսկ արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։

«Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական 10-րդ ֆորումում ունեցած ելույթում Օվերչուկն ասել է. «Հայաստանի մասին խոսելիս չի կարելի աչք փակել այն բանի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Պետք է նաև հասկանալ, որ Եվրոմիությունը և Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի բաներ են։ Եվ այն օգուտները, որ երկիրն ստանում է Ռուսաստանի հետ մերձեցումից, պետք է ընկալել, որ դա գին է, որ վճարվում է անվտանգության և ռազմավարական խորության համար, ուստի արտատարածաշրջանային խաղացողների ժամանումն այնտեղ, իհարկե, հետևանքներ կունենա»։

  • Կիսվել: