երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Արմեն Գրիգորյանն ու Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության փոխնախարարն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը 

Արմեն Գրիգորյանն ու Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության փոխնախարարն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը 

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 4-ին, ընդունել է Իտալիայի Հանրապետության Արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին  տեղեկացնում է ԱԽ գրասենյակը։

Հանդիպմանը կողմերը կարեւորել են Հայասատնի եւ Իտալիայի միջեւ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը եւ դրա հետեւանքներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը կարեւորել է Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել իտալացի գործընկերներին՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությանն աջակցելու համար։

 

 

  • Կիսվել: