ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Բարսեին՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

Շվեյցարիայի նախկին նախագահ Ալեն Բարսեն ընտրվել է Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղար։ Նա պաշտոնում կփոխարինի Խորվաթիայի ներկայացուցիչ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին։

  • Կիսվել: