Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիրիա
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս: Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղարը:

Օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Միկդադը:
Այս պահին ընթանում է Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը:
Արարատ Միրզոյանը Դամասկոսում կհանդիպի նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որից հետ կմեկնի Հալեպ:
Միրզոյանը Սիրիա է ժամանել ավերիչ երկրաշարժից հետո մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը տեղ հասցնելու նպատակով:


