ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը ևս կայցելի Հայաստան Վենսի հետ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը ևս կայցելի Հայաստան Վենսի հետ

ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը ևս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ միասին այցելելու է Հայաստան և Ադրբեջան փետրվարի 9-11-ը, հայտնում է Պետդեպարտամենտը, փոխանցում է Ազատությունը:

Պետդեպից նշվում է, որ նրա այցը Հայաստան և Ադրբեջան կնպաստի նախագահ Թրամփի խաղաղ ջանքերին և TRIPP-ի («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») առաջխաղացմանը:

Փոխնախագահ Վենսը Հայաստան և Ադրբեջան է այցելում՝ ամրապնդելու ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը և առաջ մղելու «Թրամփի երթուղին»:

  • Կիսվել: