երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու նկատմամբ ցուցաբերված նսեմացման հրապարակային քայլը խիստ անընդունելի է․ Թովմասյան

Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու նկատմամբ ցուցաբերված նսեմացման հրապարակային քայլը խիստ անընդունելի է․ Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանի մասնակցությամբ՝ Կասկադում տեղի ունեցած միջադեպին:

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու նկատմամբ ցուցաբերված նսեմացման հրապարակային քայլը Երևանի կենտրոնում խիստ անընդունելի է:

ՀՀ պետական պաշտոնյան պետք է ցուցաբերի ծայրաստիճան զսպվածություն. ուղղակի պարտավոր է բոլոր իրավիճակներում»:

Նշենք՝ այսօր, Կասկադում մի երիասարդ Ալեն Սիմոնյանին անվանել է դավաճան: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին:

  • Կիսվել: