Ալեն Սիմոնյանը հայտնել է իր դեմ կեղծ տեղեկություն տարածելու վերաբերյալ դատարանում տարած հերթական հաղթանակի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան հայտնել է իր դեմ կեղծ տեղեկություն տարածելու վերաբերյալ դատարանում տարած հերթական հաղթանակի մասին։
Նա, մասնավորապես, գրել է․
«Լրատվամիջոցներով իմ դեմ կեղծ տեղեկություն և զրպարտություն տարածելու վերաբերյալ դատարանում տարած հերթական հաղթանակն է սա:
Թե բա ես իբր բուքմեյքերական ընկերությունից գումար եմ ստացել: Այ հիմա դատարանի վճռով Գ.Ս. -ից հոգուտ ինձ կբռնագանձվի բավական մեծ գումար:
Նաև հրապարակայնորեն պարտավոր է հերքել:
Շուրջ 10 հայց էլ այս պահին դատարանում է: Իմ մասին լուրջ դեմքի արտահայտությունով ստեր, հեքիաթներ և բամբասանքներ հրապարակելիս՝ հիշեք, որ ես դրանք չեն հանդուրժելու»:


