ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱԽ-ն կքննարկի Սիրիայում բնակվող հայերի անվտանգության ապահովման հարցը. Արմեն Գրիգորյան

ԱԽ-ն կքննարկի Սիրիայում բնակվող հայերի անվտանգության ապահովման հարցը. Արմեն Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը կքննարկի Սիրիայում բնակվող հայերի անվտանգության ապահովման հարցը: 

Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մեր ուշադրության կենտրոնում են սիրիական այն համայնքները, որտեղ հայ բնակչություն կա: Այս պահին հանձնարարական կա՝ քննարկելու, հասկանալու, թե ինչպես ենք մենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել, նաև հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցադրել: Անվտանգության խորհրդի գրասենյակում ավելի մանրամասն քննարկումները կմշակենք ու օրվա վերջին ավելի մանրամասն քննարկումներ կունենանք»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի Զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Հանրապետություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳՆ-ն արդեն հայտարարել են, որ դատապարտում են Թուրքիայի ներխուժումը Սիրիա:

 

  • Կիսվել: