շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը աջակցել է Լաչինի միջանցքում Բաքվի պարտականությունների մասով Բորելի հայտարարությանը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը աջակցել է Լաչինի միջանցքում Բաքվի պարտականությունների մասով Բորելի հայտարարությանը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը Twitter-ի իր միկրոբլոգում աջակցություն է հայտնել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությանը Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության վերաբերյալ։

Դեսպանն առանձնացրել է հայտարարության հետևյալ հատվածը․ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքում տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»։

  • Կիսվել: