Թրամփը չի բացառել Իրանի դեմ հարվածների վերսկսումը Նոր տարուց հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հակված է Նոր տարուց հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները, եթե Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության չգան։
Նա քննադատել է իրանական կողմին բանակցություններում առաջընթացի բացակայության համար։
«Իրանցիները շարունակ խոսում են։ Նրանք միայն խոսում են, բայց այդ ամենը անհեթեթություն է»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հույս է հայտնել, որ իրանական նավթատար լցանավերը կփորձեն ճեղքել ծովային շրջափակումը՝ սպառնալով ոչնչացնել դրանք։
«Հուսով եմ՝ իրանական լցանավերը կփորձեն ստուգել շրջափակումը։ Նրանք բոլորը կհայտնվեն ծովի հատակին, ինչպես իրանական նավատորմը»,- հայտարարել է Թրամփը։



