Անցնում եմ նամակների հետ կապված էկոնոմ ռեժիմի․ Վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook‑ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով քաղաքացիների նամակների մեծ թվին։
Նա, մասնավորապես, նշել է. «Փաստացի ստացվում է այսպես, ինչքան շատ եմ նամակների պատասխանում, այնքան ավել շատ եմ նամակներ ստանում։ Այս պահի դրությամբ ես 1254 նամակ ունեմ, որոնք որ չեմ հասցրել նայել, և ուզում եմ տեղեկացնել, որ անցնում եմ նամակների հետ կապված, այսպես ասած, էկոնոմ ռեժիմի։
Այսինքն կապված օրվա աշխատանքային գրաֆիկի հետ, ես ամեն օր որոշակի ժամանակ կտրամադրեմ որոշակի թվով նամակների անդրադառնալու, պատասխանելու համար, բայց ուզում եմ ասել, որ ուղղակի ծավալները անընդհատ մեծանում են և խնդրում եմ չզարմանալ, եթե բավականին երկար ժամանակ նամակին արձագանք չլինի, որովհետև սրանք այն նամակներն են, որ ես անձամբ եմ կարդում և որևէ գործողություն անում նամակի հետ կապված։
Սա է այս նամակագրության հիմնական իմաստը, և կամաց-կամաց կարդալով առաջ կգնամ, պարզապես ուզում էի իրավիճակի մասին տեղեկացնել»։



