Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Միլլեր
ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Այս հայտարարությամբ այսօր ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
՛՛Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին։ Մենք վճռական ենք աջակցելու այս գործընթացին։ Եկել է խաղաղության ժամանակը, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ՛՛,-նշել է նա: