հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Հայտնի միջազգային ինֆլուենսերներ կայցելեն Հայաստան՝ մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը

Հայտնի միջազգային ինֆլուենսերներ կայցելեն Հայաստան՝ մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը

Զբոսաշրջության կոմիտեի և Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու առաջիկա ծրագրերը։ Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ավիաընկերության հետ համագործակցության շրջանակում մինչ այժմ իրականացված մարքեթինգային արշավներին և դրանց շարունակության հնարավորություններին։

Քննարկվել է նաև ամանորյա տոնական միջոցառումների շրջանակում նախատեսվող նոր մարքեթինգային արշավը, որի շրջանակում հայտնի միջազգային ինֆլուենսերների այց է նախատեսվում Հայաստան՝ մասնակցելու մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։

Տեսանյութը՝ այստեղ։

  • Կիսվել: