Ադրբեջանի նախագահը տարբեր է դարձրել իր խոսքը ներքին ու արտաքին լսարանների համար. Թաթոյան (տեսանյութ)
Ադրբեջանի նախագահը տարբեր է դարձրել իր խոսքը ներքին ու արտաքին լսարանների համար: Այս մասին ասել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ներքին լսարանին ուղղված նրա խոսքն ընդգծված ագրեսիվ է ու թշնամանական` ի տարբերություն արտաքին լսարանի:
Նա թշնամանքի ներքին քարոզով ապահովում է իր քաղաքական կյանքի երաշխիքներ ու ստեղծում է իր համար «պատեհ» պահի Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հիմքեր:
Իրականում, ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումը մոլորեցնող է, խաբկանք:
Այն արտաքին աշխարհին մոլորեցնելու համար է»,-նշել է նա:


