ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
30 տարի անց բավականին մոտ ենք հայ- թուրքական հարաբերությունների  կարգավորմանը. Ալեն Սիմոնյան

30 տարի անց բավականին մոտ ենք հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Ալեն Սիմոնյան

Աշխատում ենք Թուրքիայի հետ սահմանը բացելու, դիվանադիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել ուղղությամբ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«30 տարի անց, կարելի է ասել, բավականին մոտ ենք: Եթե թուրքական կողմը բավարար կամք եւ վճռականություն ցուցաբերի, մենք, կարծում եմ, այդ հարցը կլուծենք», - ասել է ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ եթե Անի կամուրջը վերանորոգվի հայ եւ թուրքական կողմերի պայմանավորվածության համաձայն, ապա այն մեծ նշանակություն է ունենալու քաղաքական առումով։

«Պահը բավականին հարմար է, եւ մենք կարող ենք այս պահը օգտագործել»,- ասել է ԱԺ նախագահը։

 

  • Կիսվել: