Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է eurointegration.com.ua-ն։
Զելենսկին իր թվիթերյան էջում գրել է, որ շնորհակալություն է հայտնել Էրդողանին ՛՛Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու հարցում անսասան դիրքորոշման համար՛՛, ինչպես նաև նշել է ՛՛Թուրքիայի հատուկ դերը հացահատիկի հարցի նախաձեռնության և դրա շարունակականության մեջ՛՛:
Հաղորդվում է նաև, որ կողմերը բարձր են գնահատել անվտանգության ոլորտում թուրք-ուկրաինական համագործակցությունը։
Թուրքիայի նախագահի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ Էրդողանը Զելենսկիի հետ քննարկել է ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները։
՛՛Զրույցի ընթացքում Էրդողանը պատրաստակամություն է հայտնել գործադրել բոլոր ջանքերը՝ բանակցությունների միջոցով պատերազմը դադարեցնելու համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: