Ո՞վ կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Էնդի Բերնեմը դարձել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդը։ Այս մասին Միացյալ Թագավորությունում իշխող կուսակցության հատուկ համաժողովում հայտարարել է նրա Ազգային գործադիր կոմիտեի ղեկավար Շաբանա Մահմուդը, տեղեկացնում է Sky News հեռուստաալիքը։
Նշվում է, որ, հաշվի առնելով այն, որ լեյբորիստներն իշխանությունում են, 56-ամյա քաղաքական գործիչը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, որը մինչ այդ որոշել էր լքել Քիր Սթարմերը։ Դաունինգ սթրիթում առաջնորդների փոփոխությունը նախատեսված է հուլիսի 20-ին։
Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է հուլիսի 15-ին, սակայն Բերնեմից բացի, որը Մեծ Մանչեսթրի նախկին քաղաքապետն է, ոչ ոք իր թեկնածությունը չի առաջադրել։
Հաղորդվում է նաև, որ քաղաքական գործչին աջակցել են 403 լեյբորիստ պատգամավորներից 369-ը և կուսակցության հետ փոխկապակցված բոլոր արհմիությունները։



