ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր

Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ 2026 թվականի հունիսին իրականացված օպերատիվ միջոցառումների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ և հեղուկ, 137 բջջային հեռախոս, 175 հեռախոսի պարագա, ինքնաշեն ոգելից խմիչք, կտրող-ծակող առարկաներ և այլ արգելված իրեր։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են համապատասխան վարույթներ և նշանակվել դատաքիմիական փորձաքննություններ։

ՔԿԾ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։ 2026 թվականի հունիսին

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է՝

24,92գր թմրամիջոցների նմանվող զանգվածներ,

250մլ թմրամիջոցի նմանվող հեղուկ,

137 բջջային հեռախոս,

175 բջջային հեռախոսի պարագա,

4 wi-fi սարք,

15 կտրող-ծակող առարկա,

151,67լ ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից:

  • Կիսվել: