ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի

Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես փոխեց ակումբային գրանցումը: 22-ամյա ֆուտբոլիստը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել է իսպանական Սեգունդան ներկայացնող «Տեներիֆե», գրում է armsport.am-ը:

Տրանսֆերի կայացման մասին պաշտոնապես հայտնել են ինչպես իսպանական ակումբի մամուլի ծառայությունը, այնպես էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հիշեցնենք, որ ըստ ինսայդեր Ֆլորիան Պլենտենբերգի հայտնած տեղեկությունների՝ տեղափոխության համար իսպանական կողմը գերմանական ակումբին վճարել է 300 հազար եվրո և նախատեսված հավելավճարները, իսկ «Բորուսիան» զգալի տոկոս կստանա Ռանոսի հնարավոր հետագա վաճառքից:

Ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե թիմը նվաճի բարձրագույն խմբի ուղեգիր:

 

  • Կիսվել: