կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը. Զելենսկի

Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը. Զելենսկի

Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիդմիր Զելենսկին։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք մանրամասները քննարկել ենք Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ։ Որոշել ենք, որ փոփոխությունների համար անհրաժեշտ է Նախարարների կաբինետի թարմացում։

Ես շնորհակալ եմ Յուլիային վարչապետի պաշտոնում հստակ, կայուն և արդյունավետ աշխատանքի, Ուկրաինայի թիմում տարիների արդյունավետ աշխատանքի համար և առաջարկել եմ գլխավորել նոր նշանակալի ուղղություն առանցքային գործընկերոջ հետ հարաբերություններում։

Ակնկալում եմ, որ խորհրդարանականների հետ միասին համապատասխան փոփոխություններ կիրականացնենք Ուկրաինայի կառավարությունում։ Փոփոխություններ կլինեն նաև իրավապահ մարմինների ղեկավարների կազմում»:

  • Կիսվել: