հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Զելենսկին փոխել է Ուկրաինայի ԶՈւ բժշկական ուժերի հրամանատարին

Զելենսկին փոխել է Ուկրաինայի ԶՈւ բժշկական ուժերի հրամանատարին

Ուկրիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխել է Ուկրաինայի ԶՈւ բժշկական ուժերի հրամանատարին։ Ինչպես նշվել է նրա Թելեգրամ-ալիքում, Տատյանա Օստաշչենկոյի զբաղեցրած պաշտոնին նշանակվել է «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» կլինիկական կենտրոնի պետ Անատոլի Կազմիրչուկը։

Զելենսկի նշել է, որ նշանակումը կատարվել է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի ներկայացմամբ։

«Խնդիրն ակնհայտ է, հարկավոր է մեր զինվորների բուժապահովման սկզբունքորեն նոր մակարդակ՝ որակյալ ամրակապերից մինչեւ լիակատար թվայնացում եւ մատակարարման թափանցիկություն»,- ասել է Զելենսկին։ 

  • Կիսվել: