Զելենսկիի՝ Մոսկվա գալու առաջարկը մնում է ուժի մեջ. Պեսկով
Պուտինի, Թրամփի և Զելենսկիի անձնական հանդիպումը եռակողմ ձևաչափով նպատակահարմար է միայն ձեռք բերված պայմանավորվածությունների վերջնական ամրագրման համար։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Մոսկվա գալու առաջարկը մնում է ուժի մեջ։
«Պուտինը միշտ պահում է իր խոսքը»,-նշել է Պեսկովը։
Նշենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբին



