ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 85 ԱԹՍ. Ռուսաստանի ՊՆ
Ռուսաստանի ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 85 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ անօդաչուները խոցվել են Կիրովի, Բելգորոդի, Բրյանսկի, Օրյոլի, Օմսկի և Ռոստովի մարզերի, Պերմի երկրամասի, Բաշկորտոստանի և Ուդմուրտիայի տարածքներում, ինչպես նաև Սև ծովի ջրային տարածքում։
Հաղորդվում է նաև, որ խոցված անօդաչու թռչող սարքերի թվում Կրասնոդարի երկրամասի տարածքում ոչնչացվածներ չկան։


