ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Միջադեպ Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա

Միջադեպ Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա

Ռուսաստանցի խառը մենամարտերի մարզիկ Ուսման Նուրմագոմեդովը իր թիմակիցների և ընկերների հետ հարձակվել է UFC նախկին չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլիի վրա, ով այդ ժամանակ հարցազրույց տալիս է եղել RAF-ի մամուլի ծառայությանը։ Մեծ ծեծկռտուք է սկսվել։

Միջադեպը տեղի է ունեցել Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում: Մերաբ Դվալիշվիլին ԱՄԷ էր ժամանել Real American Freestyle ազատ ոճի ըմբշամարտի հերթական լիգայի մրցաշարին մասնակցելու համար: Միջադեպի պատճառով Ուսման Նուրմագոմեդովը բերման է ենթարկվել ոստիկանություն։

  • Կիսվել: