Զելենսկին սպասում է հրադադարի գաղափարների վերաբերյալ Ռուսաստանի արձագանքին
Ես սպասում եմ, որ Թրամփի ներկայացուցիչները կփոխանցեն Ռուսաստանի արձագանքը՝ հրադադարի գաղափարների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ բարձրացվել է հնարավոր էներգետիկ հրադադարի և ծովային հրադադարի հարցը, սակայն ռուսական պատվիրակությունը պնդել է, որ չունի այս հարցը քննարկելու մանդատ։
«Այնուամենայնիվ, մենք համաձայնեցինք, որ ամերիկյան կողմը կհանդիպի Ռուսաստանի ղեկավարի հետ, և այդ բոլոր հարցերը կբարձրացվեն այնտեղ, ուստի ես ակնկալում եմ առնվազն պատասխան ստանալ»,-նշել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին նաև հավելել է, որ կողմերը քննարկել են 1,000-ը 1,000-ի դիմաց գերիների փոխանակման հնարավորությունը, և հնարավոր է՝ նույնիսկ 1,200-ը 1,200-ի դիմաց։
«Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու Ռուսաստանը պետք է հրաժարվի»,-ընդգծել է նա:


