չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Զախարովան՝ Լավրովի հայաստանյան այցի օրակարգի մասին

Զախարովան՝ Լավրովի հայաստանյան այցի օրակարգի մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասներ է հայտնել մայիսի 20-21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի օրակարգի մասին:
 
Նա նշել է, որ ակնկալվում է, որ Լավրովին կընդունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը: 
 
Զախարովան, մասնավորապես, ասել է. «Կքննարկվեն երկկողմ գործակցության հարցեր։ Արտաքին գործերի նախարարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, կանդրադառնան այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարներին։
 
Ակնկալում ենք, որ Սերգեյ Լավրովի այցը Երևան կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, փոխըմբռնման աճին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը»:
 
Նա նաև հավելել է, որ Լավրովը ելույթ կունենա Հայ-ռուսական համալսարանում:
 

  • Կիսվել: