կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Արևմուտքն ի դեմս ՀԱՊԿ-ի սպառնալիք է տեսնում միջազգային ասպարեզում իր գերակայությանը. Լուկաշենկո

Արևմուտքն ի դեմս ՀԱՊԿ-ի սպառնալիք է տեսնում միջազգային ասպարեզում իր գերակայությանը. Լուկաշենկո

Վրաստանը ՛՛կշտացել՛՛ է Արևմուտքի խոստումներից և ուզում է վերադառնալ հետխորհրդային երկրների շուկաներ։ Այս մասին ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է ՛՛Բելտա՛՛-ն:
 
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Դուք տեսնում եք, որ նրանց քաղաքականության մեջ որոշակի փոփոխություն կա, որովհետև որևէ մեկը ձեզ իր շուկա չի թողնի ո՛չ կաթով, ո՛չ մսով, ո՛չ գինիով։ Շուկաները վաղուց բաժանված են, և դրանց համար կոշտ կռիվ է գնում։ Եվ դա երկրորդ պատճառն է` ինչու մենք պետք է միասնական լինենք։ Դա մեր յուրացրած շուկան է՛՛:
 
Բացի այդ՝ Բելառուսի նախագահը նաև ասել է, որ եթե Արևմուտքն ինչ-որ բան նույնիսկ առաջարկի, ապա միայն՝ ռեսուրսների կամ իր համար շահավետ քաղաքականություն վարելու դիմաց։
 
՛՛Պետք չէ շտապել, մյուսի համար խոչընդոտ ստեղծել և փորձել հեռանալ իրարից։ Պետք է միասնական լինել՝ հատկապես այս դժվարին ժամանակներում՛՛,-ըդգծել է Լուկաշենկոն:
 
Ըստ նրա՝ հիմնական առավելությունը միասնական շուկայի առկայությունն է, և պետք չէ շտապել դուրս գալ դրանից։
 
Լուկաշենկոյի կարծիքով՝ Արևմուտքն ի դեմս ՀԱՊԿ-ի սպառնալիք է տեսնում միջազգային ասպարեզում իր գերակայությանը, ուստիև փորձում է պառակտում մտցնել ինչպես կազմակերպության, այնպես էլ՝ ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի շարքերում։

  • Կիսվել: